Logo

Արսեն Զախարյանը «Ռեալի» դեմ խաղը կսկսի փոխարինողների թվում

22:02 / 17.09.2023Ֆուտբոլ
null

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կընդունի Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսյեդադին»։ Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։ «Ռեալ Սոսյեդադի» նորեկ, Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը խաղը կսկսի պահեստայինների նստարանից։

Հիշեցնենք, որ 20-ամյա Զախարյանը «Ռեալ Սոսյեդադին» միանալուց հետո մասնակցել է երկու հանդիպման։ Լա լիգայի երրորդ և չորրորդ տուրերում նա փոխարինման էր դուրս եկել «Լաս Պալմասի» ու «Գրանադայի» դեմ հանդիպումներում։

«Ռեալ» - «Ռեալ Սոսյեդադ» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ