Իսպանական «Ռեալ Սոսյեդադը» պաշտոնապես հայտարարել է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի տրանսֆերի մասին:
Ռուսաստանի ազգային հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է 6 տարով: Սան Սեբաստիանը ներկայացնող թիմում Զախարյանը կխաղա 12 համարի խաղաշապիկով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տրանսֆերի արժեքը կկազմի 12 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Զախարյանը «Դինամոյի» սան է, 2021 թվականից էր խաղում ակումբի գլխավոր թիմում, որի կազմում անցկացրած 89 խաղում դարձել է 19 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 5 հանդիպման ու դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:



