«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատրաստ կլինի կատալոնական «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի խաղին։ Այդ մասին Sport24-ին հայտնել են Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունից։
Ռուսաստանի ազգային հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստը մարզում է թիմի ընդհանուր խմբում։ Նոյեմբերի 1-ին նա թեթև վնասվածք էր ստացել գավաթային խաղում, որում խաղադաշտում անցկացրել էր 81 րոպե։
«Ռեալ Սոսյեդադ» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 4-ին։
Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադին» միանալուց հետո մասնակցել է 8 հանդիպման, արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։