Logo

Արսեն Զախարյանը պատրաստ կլինի «Ռեալի» դեմ խաղին

13:23 / 11.09.2023Ֆուտբոլ
null

«Ռեալ Սոսյեդադի» նորեկ, Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատրաստ կլինի Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի խաղին։ Նախորդ շաբաթվա ընթացքում 20-ամյա ֆուտբոլիստը մի քանի մարզում էր բաց թողել վատառողջ լինելու պատճառով։

«Հանգստյան օրերին Զախարյանը մարզվել է միայնակ։ Թիմը հանգստանում էր։ Սեպտեմբերի 11-ին նա կմարզվի ընդհանուր խմբի հետ։ Արսենը պատրաստ կլինի հաջորդ հանդիպմանը»,- Sport24-ի հետ զրույցում նշել է Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբի մամուլի ծառայության աշխատակից Անդեր Մունդուատեն։

Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադին» միանալուց հետո մասնակցել է երկու հանդիպման։ Լա լիգայի երրորդ և չորրորդ տուրերում նա փոխարինման էր դուրս եկել «Լաս Պալմասի» ու «Գրանադայի» դեմ հանդիպումներում։

«Ռեալ» - «Ռեալ Սոսյեդադ» խաղը կկայանա սեպտեմբերի 17-ին, իսկ 3 օր անց Սան Սեբաստիանի թիմը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում կընդունի Միլանի «Ինտերին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ