Բասկյան «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը Sofascore վիճակագրական ռեսուրսի կողմից ընդգրկվել է Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Ռուսաստանի ազգային հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստն «Ալավեսի» դեմ արտագնա խաղում (1-0) դարձել էր գոլային փոխանցման հեղինակ: Զախարյանը վիճակագրական ռեսուրսի կողմից ստացել է 7,9 միավոր:



