Logo

Արսեն Զախարյանը կվիրահատվի

18:25 / 30.07.2024Ֆուտբոլ
null

Ռուսաստանի ազգային հավաքականի ու «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կվիրահատվի, հայտնում է Սան Սեբաստյանը ներկայացնող ակումբի կայքը:

Զախարյանն աջ ոտքի վնասվածք է ստացել հուլիսի 17-ի մարզմանը: Առաջիկա օրերին նա կվիրահատվի Բարսելոնայում:

Արսեն Զախարյանն օրեր առաջ բաց էր թողել ճապոնական «Գամբա Օսակայի» դեմ խաղը: «Ռեալ Սոսյեդադը» հաղթել էր 1-0 հաշվով:

21-ամյա ֆուտբոլիստը բասկյան ակումբի խաղացող է 2023 թվականի օգոստոսից: Թիմի կազմում 40 խաղում նա խփել է 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ