Logo

Արսեն Զախարյանը հիվանդության պատճառով չի մասնակցում «Ռեալ Սոսյեդադի» մարզումներին

19:55 / 05.09.2023Ֆուտբոլ
null

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը վատառողջ է և դուրս է մնացել թիմի մարզումներից, հայտնում է Marca-ն։

«Զախարյանը իսկապես հիվանդացել է։ Արսենը բարձր ջերմություն ունի։ Բայց լուրջ բան չկա։ Նա չի պատրաստվում մահանալ»,- Sport24-ի հետ զրույցում նշել է Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբի մամուլի ծառայության ղեկավար Լուիս Արկոնադան։

20-ամյա կիսապաշտպանը «Ռեալ Սոսյեդադում» հասցրել է մասնակցել երկու հանդիպման։ Լա լիգայի երրորդ և չորրորդ տուրերում Զախարյանը փոխարինման է դուրս եկել «Լաս Պալմասի» ու «Գրանադայի» դեմ հանդիպումներում։

«Ռեալ Սոսյեդադն» Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում սեպտեմբերի 17-ին կհյուրընկալվի Մադրիդի «Ռեալին», իսկ սեպտեմբերի 20-ին Իսպանիայում առաջին հանդիպումը կանցկացնի Չեմպիոնների լիգայում՝ ընդունելով Միլանի «Ինտերին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ