Logo

Արսեն Զախարյանը` Golden Boy մրցանակի հավակնորդների թվում

13:47 / 04.09.2023Ֆուտբոլ
null

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» նորեկ, Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը Tuttosport-ի վարկածով ընդգրկվել է Golden Boy մրցանակի հավակնորդների թվում։

Ամենամյա մրցանակը շնորհվում է Եվրոպայի՝ մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստին։ Այս պահին քվեարկությունում առաջատար է կատալոնական «Բարսելոնայի» 19-ամյա իսպանացի կիսապաշտպան Գավին։

Tuttosport-ն այս քվեարկությունն անցկացնում է 2003 թվականից։

Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանն օրեր առաջ 6 տարվա պայմանագիր էր կնքել «Ռեալ Սոսյեդադի» հետ, որի կազմում Իսպանիայի առաջնությունում արդեն անցկացրել է երկու հանդիպում։ Տրանսֆերի համար Լա լիգայի ներկայացուցիչը 12 միլիոն եվրո է վճարել Մոսկվայի «Դինամոյին»։ Պայմանագրում նշված է 75 միլիոն եվրո հրաժարագին։

20-ամյա Զախարյանը «Դինամոյի» սան է, 2021 թվականից խաղում էր մոսկովյան ակումբի գլխավոր թիմում, որի կազմում անցկացրած 89 խաղում դարձել է 19 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ