Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կոճի վնասվածքից ապաքինվելուց հետո մոտ է խաղադաշտ վերադառնալուն:
«Արսենը մարզվում է, ամեն ինչ լավ է, պատրաստվում է խաղալ: Կարծում եմ, որ հաջորդ գավաթային խաղում նա կլինի կազմում»,- Metaratings.ru-ին ասել է Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը։
«Ռեալ Սոսյեդադը» հոկտեմբերի 31-ին Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչում կհյուրընկալվի «Յովեին»:
Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստն այս տարվա օգոստոսին էր Բարսելոնայում վիրահատության ենթարկվել։
Զախարյանը բասկյան թիմում խաղում է 2023 թվականի օգոստոսից։ Նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել էր 40 հանդիպման, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։