Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը հերքել է 21-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վարձավճարով այլ ակումբ ուղարկելու մասին լուրերը:
«Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, բայց Արսենը «Սոսյեդադին» պետք է այստեղ»,- ակումբի մամուլի ծառայության ղեկավար Յոն Անդեր Մունդուատեի խոսքը մեջբերում է Sport24-ը:
Հիշեցնենք, որ Զախարյանն օգոստոսին Բարսելոնայում կոճի վիրահատության ենթարկվելուց հետո ապաքինվել է, սակայն դեռևս ոչ մի խաղ չի անցկացրել ընթացիկ մրցաշրջանում:
Կիսապաշտպանը բասկյան թիմում խաղում է 2023 թվականի օգոստոսից։ Նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել էր 40 հանդիպման, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։