Բասկյան «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը դեռևս մկանային անհարմարություն է զգում:
«Спорт-Экспресс»-ին իսպանական ակումբի մամուլի ծառայությունից հայտնել են, որ 21-ամյա ֆուտբոլիստի` «Բետիսի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 15-րդ տուրի տնային խաղին մասնակցության վերաբերյալ որոշում կկայացվի նոյեմբերի 30-ին:
Հիշեցնենք, որ Զախարյանն օգոստոսին Բարսելոնայում կոճի վիրահատության ենթարկվելուց հետո ապաքինվել է, սակայն դեռևս ոչ մի խաղ չի անցկացրել ընթացիկ մրցաշրջանում:
Զախարյանը բասկյան թիմում խաղում է 2023 թվականի օգոստոսից։ Նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել էր 40 հանդիպման, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։