Logo

Արսեն Զախարյանը չի դիտարկում Ռուսաստան հնարավոր վերադարձը

20:25 / 05.12.2024Ֆուտբոլ
null

Բասկյան «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի գործակալ Գենադի Գոլուբինը տեղեկացրել է, որ կիսապաշտպանը չի դիտարկում Ռուսաստան հնարավոր վերադարձը:

«Արսենն այժմ ընդհանրապես չի դիտարկում Ռուսաստան վերադառնալու տարբերակներ։ Նա խաղում է «Ռեալ Սոսյեդադում» և վնասվածքից հետո կշարունակի հանդես գալ իսպանական ակումբում»,- ռուսական Sport24-ի թղթակցին ասել է Զախարյանի գործակալը:

Ավելի վաղ Մոսկվայի «Դինամոյից» հայտարարել էին, որ դեմ չեն լինի Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպանի վերադարձին:

Հիշեցնենք, որ 21-ամյա Զախարյանն օգոստոսին Բարսելոնայում կոճի վիրահատության ենթարկվելուց հետո ապաքինվել է, սակայն դեռևս ոչ մի խաղ չի անցկացրել ընթացիկ մրցաշրջանում:

Զախարյանը բասկյան թիմում խաղում է 2023 թվականի օգոստոսից։ Նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել էր 40 հանդիպման, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա