Logo

Արսեն Զախարյանը 2024/25 մրցաշրջանում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել

00:17 / 03.02.2025Ֆուտբոլ
null

Ռուսաստանի հավաքականի հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը 2024/25 մրցաշրջանում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել: 21-ամյա ֆուտբոլիստը «Ռեալ Սոսյեդադի» կազմում մասնակցել է «Օսասունայի» դեմ Լա լիգայի 22-րդ տուրի արտագնա հանդիպմանը, որն ավարտվել է Պամպլոնայի թիմի՝ 2-1 հաշվով հաղթանակով:

Զախարյանը 78-րդ րոպեին փոխարինել է Միկել Օյարսաբալին:

«Ռեալ Սոսյեդադը» մնացել է 28 միավորով և 11-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը բասկյան ակումբին միացել է 2023 թվականի օգոստոսին Մոսկվայի «Դինամոյից»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ