Logo

Արսեն Զախարյանի վերադարձը խաղադաշտ դարձյալ հետաձգվում է

17:18 / 11.12.2024Ֆուտբոլ
null

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը, ամենայն հավանականությամբ, խաղադաշտ դուրս չի գա այս տարի։ Այդ մասին հայտնել է 21-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչը՝ Գենադի Գոլուբինը։

«Կտրուկ քայլերի մի սպասեք։ Ամեն բան կլինի, երբ գա ժամանակը։ Թիմը մի քանի խաղ ունի այս տարի։ Եթե նույնիսկ Արսենը սկսի մարզվել մյուս խաղացողների հետ, բարդ կլինի պատրաստվել ու մարզավիճակ հավաքել, որպեսզի նա խաղա։ Ամենայն հավանականությամբ, նա չի խաղա մինչև տարեվերջ»,- Գոլուբինի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։

Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը խաղադաշտից բացակայում է օգոստոսին  կոճի վիրահատության ենթարկվելուց հետո։ Կիսապաշտպանը բասկյան ակումբում խաղում է 2023 թվականի օգոստոսից։ Նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա