Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է կարիերան շարունակել Թուրքիայի Սուպերլիգայում։
Gezen Dokuz-ը հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել 19-ամյա ֆուտբոլիստի՝ Ստամբուլի «Գալաթասարայ» տեղափոխության շուրջ։ Գործարքը կաժենա 11 միլիոն եվրո (ևս երկու միլիոն՝ բոնուս):
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին ձախողվել էր հայ ֆուտբոլիստի տրանսֆերը Լոնդոնի «Չելսի»:
Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը «Դինամոյի» կազմում անցկացրել է 22 հանդիպում, դարձել երեք գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։