Logo

Արսեն Զախարյանի համար մրցաշրջանն ավարտված չէ

12:50 / 25.03.2025Ֆուտբոլ
null

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը մինչև մրցաշրջանի ավարտը կարող է վերադառնալ խաղադաշտ:

«Դեռևս հայտնի չէ, թե Զախարյանը երբ կմիանա ընդհանուր խմբի մարզումներին, բայց մենք ակնկալում ենք, որ նրան այս մրցաշրջանում կտեսնենք խաղադաշտում», - Sport24-ի հետ զրույցում հայտնել է իսպանական ակումբի մամուլի խոսնակ Յոն-Անդեր Մունդուատեն:

Մարտի 16-ին Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբը հայտարարել էր, որ 21-ամյա կիսապաշտպանը կրկնել է քառագլուխ մկանի վնասվածքը:

Զախարյանն այս մրցաշրջոնում «Ռեալ Սոսյեդադի» կազմում անցկացրել է ընդամենը 4 հանդիպում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ