Logo

Արսեն Զախարյանի գոլային փոխանցումը «Միդտյուլանի» դեմ խաղում

14:17 / 21.02.2025Ֆուտբոլ
null

Ռուսաստանի հավաքականի անդամ, 21-ամյա Արսեն Զախարյանը «Միդտյուլանի» դեմ Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում (5-2) գոլային փոխանցում է կատարել:

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպանը, որը նոր է ապաքինվել վնասվածքից, փոխարինման է դուրս եկել հանդիպման 83-րդ րոպեին, իսկ արդյունավետ գործողությունը կատարել է հիմնական ժամանակի վերջին րոպեին:

Սա Արսեն Զախարյանի առաջին գոլային գործողությունն է (գոլ, գոլային փոխանցում) 2024 թվականի մարտի 31-ից հետո: Այդ ժամանակ Զախարյանը գոլային փոխանցում էր կատարել «Ալավեսի» դեմ Լա լիգայի 30-րդ տուրի խաղում (1-0): «Միդտյուլանի» դեմ խաղն Արսեն Զախարյանի համար երրորդն էր 2024/25 մրցաշրջանում:

«Զախարյանը ցանկանում է խաղալ: Ես ուրախ եմ, քանի որ նա գոլային փոխանցում կատարեց Օրիին (Օուսկարսոն-խմբ.): Երկուսից էլ գոհ եմ, բայց հատկապես Զախարյանից, քանի որ նա ապաքինվել է երկարատև վնասվածքից: Վստահ եմ՝ շուտով խաղադաշտում նրա րոպեները կավելանան»,- խաղից հետո՝ ասուլիսի ժամանակ ասել է բասկյան թիմի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ