Ռուսաստանի հավաքականի և «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատմել է, թե ում դեմ է խաղալն է ամենաբարդը եղել իսպանական ակումբի կազմում։
«Հիմա Լա լիգայում բոլորի դեմ բարդ է խաղալ։ Ամենաբարդը Հակիմիի հետ մրցակցությունն էր Չեմպիոնների լիգայում։ Նա ամենաարագ ֆուտբոլիստն է։ Նրա դեմ խաղալը բարդ էր»,- 20-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport24-ը:
Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը 2023 թվականի ամռանն է Մոսկվայի «Դինամոյից» տեղափոխվել Իսպանիա: Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստն անցկացրել է 20 հանդիպում, դարձել մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։


