Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատմել է, որ ապաքինման ընթացքում կարոտել է ֆուտբոլը:
«Արդեն կարոտել եմ ֆուտբոլը, խաղը, երեք ամիս պարզապես մարզվելը բարդ է։ Սկզբում աշխատում էի անհատական ծրագրով, իսկ վերջերս միացա թիմային մարզումներին։ Հիմա ամեն բան լավ է։ Վաղուց հարմարվել եմ Իսպանիայում»,- «Матч ТВ»-ի եթերում ասել է 21-ամյա ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ օգոստոսին Արսեն Զախարյանը ոտնաթաթի վնասվածք էր ստացել և վիրահատվել: Նա 2023 թ. օգոստոսից է խաղում «Ռեալ Սոսյեդադում, որի կազմում անցկացրած 40 խաղում դարձել 1 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։