Logo

InStat. Արսեն Զախարյանը՝ Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների եռյակում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:38 / 04.02.2022Լուրեր
Arsen Zakharyan

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը InStat-ի վարկածով Եվրոպայի մինչև 20 տարեկան լավագույն ֆուտբոլիստների անվանացուցակում երկրորդ տեղն է զբաղեցնում:

Վարկանիշային ցուցակը գլխավորում է Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը՝ 294,8 միավորով։ Նրան հաջորդում է Զախարյանը՝ 277,3 միավոր։ Երրորդ տեղում անգլիական «Ֆուլհեմի» խաղացող Ֆաբիու Կարվալյուն է։ Աղբյուրի հաշվարկով՝ նա հավաքել է 269,1 միավոր։

Հավելենք՝ այս մրցաշրջանում Զախարյանը Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցել է 4 հանդիպման, որոնց ընթացքում կատարել է 1 գոլային փոխանցում։ 2021/2022 մրցաշրջանում 18-ամյա խաղացողը Մոսկվայի «Դինամոյի» կազմում մասնակցել է 17 հանդիպման Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա