Ռուսաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը հերքել է Ստամբուլի «Գալաթասարայ» հնարավոր տեղափոխության մասին լուրերը:
«Չեմ դիտարկում կարիերաս «Գալաթասարայում» շարունակելու տարբերակն անձնական պատճառներով»,- 19-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:
Ավելի վաղ Gezen Dokuz-ը հայտնել էր, որ հայ ֆուտբոլիստը մոտ է կարիերան «Գալաթասարայում» շարունակելուն: Որոշ ժամանակ անց տեղեկությունը հաստատել էր հայտնի ինսայդեր Նիկոլո Սկիրան:
Ընթացիկ մրցաշրջանում Արսեն Զախարյանը «Դինամոյի» կազմում անցկացրել է 22 հանդիպում, դարձել երեք գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։
Նախորդ տարի Արսեն Զախարյանը մոտ էր Լոնդոնի «Չելսի» տեղափոխությանը, սակայն գործարքը չկայացավ տեխնիկական խնդիրների պատճառով։