Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, որն այժմ զբաղեցնում է ՖԻՖԱ-ի ֆուտբոլի գլոբալ զարգացման բաժնի ղեկավարի պաշտոնը, այցելել է Մադրիդի «Աթլետիկոյի» մարզաբազա, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆրանսիացի լեգենդար մարզիչը ներկա է եղել թիմի մարզմանը, շփվել ֆուտբոլիստների և գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ:
Հիշեցնենք, որ «Աթլետիկոն» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում ապրիլի 10-ին հանդիպելու է Դորտմունդի «Բորուսիայի» հետ:


