Logo

Արսեն Ջուլֆալակյանը սպորտի վերաբերյալ սահմանափակումների նվազեցման պարզաբանում է ներկայացրել

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 03.05.2020ՍՊՈՐՏ
Arsen Julfalakyan - Արսեն Ջուլֆալակյանը սպորտի վերաբերյալ սահմանափակումների նվազեցման պարզաբանում է ներկայացրել
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:05

-

-

ՀՀ ԱԺ պատգամավոր, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը ՀՀ պարետին խնդրել է հավելյալ պարզաբանումներ տրամադրել երկրում մայիսի 4-ից ուժի մեջ մտնող սահմանափակումների նվազեցման վերաբերյալ, քանի որ մարզաշխարհի համար այնքան էլ պարզ չի եղել, թե ինչ չափով են նվազեցվում սահմանափակումներն սպորտում։

«Թույլատրվում է՝

Սպորտի բնագավառում գործունեություն

  • Սպորտային օբյեկտների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մարզումների և սպորտային միջոցառումների անցկացման համար
  • Սպորտային ակումբների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ ակումբների մասով

Սպորտի բնագավառում գործունեությունը ներառում է՝

Սպորտային օբյեկտների գործունեություն

Թույլատրվել է միայն պրոֆեսիոնալ մասով

− Սպորտային միջոցառումների անցկացման համար բաց և փակ կառույցների գործունեություն՝ ֆուտբոլի, հոկեյի, կրիկետի, ռեգբիի, թեթև աթլետիկայի, գոլֆի մարզադաշտերի, ավտոմեքենաների, լողավազանների և լողավազաններով մարզադաշտերի, տափօղակով հոկեյի, չմշկավազքի և ձմեռային այլ սպորտաձևերի սահադաշտերի և մարզադաշտերի, բռնցքամարտի դահլիճների, մարզահրապարակների և այլն։

− Պրոֆեսիոնալ մարզիկների համար բացօթյա կամ փակ տարածքներում սպորտային միջոցառումների կազմակերպում և անցկացում սեփական սպորտային կառույցներ ունեցող կազմակերպությունների կողմից։

Սպորտային ակումբների գործունեություն

Թույլատրվել է միայն պրոֆեսիոնալ մասով

Պրոֆեսիոնալ ակումբներ, որոնց անդամները հնարավորություն են ստանում մասնակցել մարզական միջոցառումներին:

Մասնավորապես՝ ֆուտբոլի, լողի, բռնցքամարտի, ըմբշամարտի, կուլտուրիստական, մարմնամարզական, հրաձգային, ձմեռային սպորտաձևերի ակումբների, գոլֆ-ակումբների, շախմատի, շաշկիի և այլ ակումբներ։

Հ․Գ․ Ի դեպ, մարզադահլիճների պատկանելիությունն էական չէ (ԿԳՄՍ, ՀԱՕԿ, ՏԻՄ-եր, սպորտային հկ-եր…)։ Կարգավորումը վերաբերում է բոլորին»,- գրել է Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ