Logo

Արսեն Ջուլֆալակյանը փոխել է մարզական քաղաքացիությունը և մտադիր է մասնակցել Օլիմպիական խաղերին

18:59 / 22.01.2024Ըմբշամարտ
null

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը վերսկսել է մարզիկի կարիերան ու մտադիր է մասնակցել Փարիզ-2024 Օլիմպիական խաղերին։

Insidethegames-ի համաձայն՝ 36-ամյա ըմբիշը փոխել է մարզական քաղաքացիությունը և 2024 թվականից ներկայացնում է Արգենտինան։

Վերջերս Ջուլֆալակյանը Ֆրանսիայում մասնակցել է Անրի Դեգլանի անվան Գրան պրիին, որտեղ 3 հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել 77 կգ քաշային կարգի եզրափակիչ ու պարտվել դանիացի Օլիվեր Կրյուգերին։ 3-7 հաշվի ժամանակ նա վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից։

Արսեն Ջուլֆալակյանն օլիմպիական ուղեգրի կարող է պայքարել Պանամերիկյան որակավորման մրցաշարում, որը կկայանա փետրվարի 28-ից մարտի 1-ը մեքսիկական Ակապուլկոյում։

Հիշեցնենք, որ Ջուլֆալակյանը Հայաստանը ներկայացրել է Պեկին-2008, Լոնդոն-2012 ու Ռիո-2016 Օլիմպիական խաղերում։ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում նա դարձել էր արծաթե մեդալակիր։ Ըմբիշը կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2021 թվականին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ