Սերբիայում ընթանում է ազատ ոճային ըմբշամարտի Աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը։
61 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը եզրափակիչում գոտեմարտել է Ռուսաստանը ներկայացնող Արթուր Չեբոդաևի հետ և 11։7 հաշվով հաշվով հաղթել։
Հարությունյանը կիսաեզրափակիչում պայքարից դուրս էր թողել Ղազախստանի ներկայացուցիչ Ասիլ Այտակինին։