Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (57կգ) դարձավ բրոնզե մեդալակիր:
Բրոնզե եզրափակիչում 25-ամյա Հարությունյանը 7-4 հաշվով հաղթեց մեքսիկացի Ռոման Գիլերմո Բրավո Յանգին: Հայ ըմբիշն իր չորրորդ բրոնզե մեդալը նվաճեց աշխարհի առաջնություններում:
Հիշեցնենք, որ Հարությունյանը հասել էր կիսաեզրափակիչ, որտեղ տուշեով պարտվել էր ԿԺԴՀ-ի ներկայացուցիչ Չոնսոն Հանին։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի համար սա միակ մեդալն է աշխարհի այս առաջնությունում:
«Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքները («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ցուցադրում են ըմբշամարտի աշխարհի առաջնությունը` սկսած կիսաեզրափակիչի գոտեմարտերից: Բոլոր քաշային կարգերի կիսաեզրափակիչի և մեդալային գոտեմարտերը ցուցադրվում են նաև Fast TV հավելվածում (iOS, Android):


