Logo

Արսեն Հարությունյանը 52 վայրկյանում հաղթեց թուրք ըմբիշին և դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն

20:26 / 17.02.2024Ըմբշամարտ
null

Արսեն Հարությունյանը (57 կգ) դարձավ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն: Հարությունյանը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչում ընդամենը 52 վայրկյանում 10-0 հաշվով հաղթեց թուրք ըմբիշ Մուհամետ Կարավուսին:

24-ամյա ըմբիշը Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ վաղաժամ 10-0 հաշվով հաղթել էր Ուկրաինան ներկայացնող Կամիլ Քերիմովին, իսկ կիսաեզրափակիչում 1 րոպե 28 վայրկյանու նույն առավելությամբ գերազանցել էր ադրբեջանցի Իսլամ Բազարգանովին:

Քիչ անց Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի համար կգոտեմարտի նաև Արման Անդրեասյանը (70 կգ), որը կմրցի վրացի Ակակի Կեմերտելիձեի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ