Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արսեն Հարությունյանը (61 կգ) դուրս է եկել եզրափակիչ։
Հայ ըմբիշը կիսաեզրափակիչում 5-2 հաշվով հաղթել է Ալբանիայի ներկայացուցիչ Զելիմխան Աբակարովին։
Հարությունյանի` կիսաեզրափակիչի հաղթական գոտեմարտի տեսությունը`
Եվրոպայի առաջնության վճռորոշ գոտեմարտերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOS, Android)։