Logo

Արսեն Հարությունյան․ «Օլիմպիական խաղերը նյարդերի մրցաշար է»

15:02 / 26.07.2024Ըմբշամարտ
null

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (57 կգ) Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Փարիզ-2024 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասին։

«Մասնակցելու եմ իմ երկրորդ Օլիմպիական խաղերին։ Եթե մեկնում ես օլիմպիական չեմպիոն դառնալու համար, պետք է չնայես, թե ում հետ ես մրցելու կամ ում դեմ չես ցանկանում գոտեմարտել։ Դու պետք է գոտեմարտես յուրաքանչյուրի հետ ու պատրաստ լինես հոգեպես։ Օլիմպիական խաղերը նյարդերի մրցաշար է։ Ում նյարդերն ավելի հանգիստ եղան այդ օրը, ով ավելի հանգիստ եղավ, նա էլ հաղթելու է։ Բոլոր մրցակիցներիս հաջողություն եմ մաղթում»,- ասել է 24-ամյա ըմբիշը։

Հիշեցնենք, որ Փարիզ-2024-ում Արսեն Հարությունյանը պայքարի մեջ կմտնի օգոստոսի 8-ին։ 57 կգ քաշային կարգի մեդալային գոտեմարտերը կկայանան հաջորդ օրը։ Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կներկայացնի նաև Վազգեն Թևանյանը (65 կգ), որը մրցագորգ դուրս կգա օգոստոսի 10-ին։

Փարիզ-2024․ Հայաստանի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ