Արսեն Հարությունյանը (61 կգ) վստահ հաղթանակով մեկնարկեց Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում:
Եվրոպայի կրկնակի չեմպիոնը որակավորման փուլում 11-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Եգիպտոսի ներկայացուցիչ Յուսեֆ Մոհամեդ Յուսեֆի նկատմամբ ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի Պուերտո Ռիկայի ներկայացուցիչ Ջոզեֆ Անդրես Սիլվայի հետ:
Հոկտեմբերի 22-ին պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս 2 ներկայացուցիչներ Հրայր Ալիխանյանն ու Կնյազ Իբոյանը ևս մեկնարկել էին վստահ հաղթանակով ու նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգիր:
Քիչ անց պայքարի մեջ կմտնի նաև Սերգեյ Սարգսյանը (92 կգ)
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին պայքարի մեջ մտած Հայաստանի 5 ներկայացուցիչներից Վազգեն Թևանյանը (65 կգ) դուրս է եկել եզրափակիչ, Արման Ավագյանը (79 կգ) կգոտեմարտի բրոնզե մեդալի համար, իսկ Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (97 կգ) պարտություն էին կրել և դուրս մնացել հետագա պայքարից: