Առաջին ծանր քաշային կարգում WBA վարկածով նախկին չեմպիոն, ֆրանսիահայ Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում, հայտնում է Dustum Boxing պրոմոութերական ընկերության մամուլի ծառայությունը։
Մենամարտը կայանալու է հուլիսի 14-ին. 36-ամյա բռնցքամարտիկի մրցակիցը լինելու է ռուս Յուրի Կաշինսկին։
Գուլամիրյանը 2019-2024 թթ. WBO վարկածով չեմպիոնն էր և 5 անգամ պաշտպանել է գոտին։ Ֆրանսիան ներկայացնող մարզիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 27 մենամարտ, տարել 26 հաղթանակ (19-ը` նոկաուտով) և կրել 1 պարտություն։ Գուլամիրյանը միակ պարտությունն այս տարվա մարտի 30-ին կրել է մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսից` զիջելով մրցավարների միաձայն որոշմամբ։ Այդ պարտությունից հետո Գուլամիրյանը կորցրել է չեմպիոնական գոտին։
38-ամյա Կաշինսկին 25 մենամարտից 22-ն ավարտել է հաղթանակով, կրել 3 պարտություն։