Արսեն Չիլինգարյանի անվան հուշամրցաշարի առաջին խաղում A խմբում «Ալաշկերտը» 1-0 հաշվով հաղթել է «Լեռնային Արցախին»։
Հանդիպման միակ գոլը 5-րդ րոպեին խփել է Պետրոս Ավետիսյանը:
A խմբում ընդգրկված են նաև «Արարատն» ու «Անդրանիկը», իսկ «Գանձասարը», «Նիկարմը», «Միկան» ու «Արարատ-Արմենիա-2»-ը B խմբում են։ Մրցաշարը կավարտվի փետրվարի 10-ին, իսկ հանդիպումները կկայանան Երևանի «Ջունիոր Սպորտ» ստադիոնում։
Արսեն Չիլինգարյանը 1980-ական թթ. հանդես է եկել Երևանի «Արարատում»: Նա մասնակցել է ԽՍՀՄ Բարձրագույն խմբի առաջնությանը, իսկ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո անցել է մարզչական գործունեության՝ աշխատելով հայկական տարբեր ակումբներում, պատանեկան հավաքականներում:
Արսեն Չիլինգարյանի անվան հուշամրցաշար, առաջին տուր
A խումբ
«Ալաշկերտ» - «Լեռնային Արցախ»` 1-0
Պետրոս Ավետիսյան, 5