Logo

Արսեն Բեգլարյանը կարիերան կշարունակի «Վանում»

22:24 / 13.01.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երրորդ դարպասապահ Արսեն Բեգլարյանը հեռացավ «Արարատ-Արմենիայից» և ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվեց Չարենցավանի «Վան», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

31-ամյա Բեգլարյանը հանդես է եկել նաև «Միկա», «Գանձասար», «Ալաշկերտ», «Ուրարտու», բելառուսական «Դնյապրո» Մոգիլյով, լատվիական «Լիեպայա» ակումբներում։

Բեգլարյանը 16 խաղում պաշտպանել է Հայաստանի ազգային թիմի դարպասը:

Ֆոտո` «Վան»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ