Բրիտանական գահի թագաժառանգ արքայազն Ուիլյամն այցելել է Անգլիայի հավաքականի ճամբար և ֆուտբոլիստներին է փոխանցել 6-ամյա որդու տված խորհուրդը:
«Լավագույն խորհուրդը, որը տվել է իմ որդին, այն է, որ երկու անգամ ավելի սնվեք, քան սովորաբար սնվում եք: Իհարկե, հասկանում եմ, թե ինչպես եք դրանից հետո վազելու», Ուելսի արքայազնի խոսքը մեջբերում է People-ը:
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը Եվրո-2024-ում ընդգրկված է C խմբում և կմրցի Սերբիայի, Դանիայի և Սլովենիայի հետ: