Երեկ համացանցում հայտնվեց արքայազն Հարիի և Մեգան Մարքլի սուրբծննդյան պաշտոնական բացիկը, որի վրա պատկերված են նրանք՝ իրենց 2-ամյա որդու՝ Արչիի և 5 ամսական դստեր՝ Լիլիբեթ Դիանայի հետ: Արքայազնը բացիկը տեղադրել է Team Rubicon կազմակերպության կայքում և գրել. «Ուրախ արձակուրդ: 2021 թվականին ծնվեց մեր դուստրը՝ Լիլիբեթը: Արչին մեզ դարձրեց «մայրիկ» և «հայրիկ», իսկ Լիլիբեթը մեզ ընտանիք դարձրեց», – ասվում է կից տեքստում:
«2022 թվականից առաջ մենք մեր անունից նվիրատվություններ արեցինք մի քանի կազմակերպությունների, որոնք օգնում ու պաշտպանում են կարիքավոր ընտանիքներին: Սկսած այն կազմակերպություններից, ովքեր օգնում են Աֆղանստանից տեղահանվածներին, և նրանք, ովքեր աջակցում են ամերիկյան ընտանիքներին, որոնք ունեն վճարովի ծնողական արձակուրդի կարիք»,- նշվում է Սասեքսի դքսուհու ուղերձում: