Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որպես Կառլո Անչելոտիին փոխարինողի դիտարկում է միայն Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյին, հայտնում է The Athletic-ը:
Ընթացիկ մրցաշրջանում իսպանացի մասնագետի և «Արքայական ակումբի» ներկայացուցիչների միջև շփումներ են եղել: Մադրիդում կարծում են, որ Ալոնսոն դինամիկ ոճով և ժամանակակից մեթոդներով ավելին կարող է ստանալ թիմի ներկայիս կազմից:
Կառլո Անչելոտին և իր շրջապատը տեղյակ են իրադարձություններից, սակայն իտալացի մարզչին դեռ ոչինչ չեն ասել իր ապագայի վերաբերյալ:
43-ամյա Ալոնսոն «Բայերի» ղեկին դարձել է Գերմանիայի չեմպիոն, երկրի գավաթակիր ու սուպերգավաթակիր, ինչպես նաև հասել է Եվրոպա լիգայի եզրափակիչ։