Logo

«Արթուր արքան». Ռուսաստանի Առաջին դիվիզիոն անդրադարձը` Գալոյանի փայլուն խաղին (ֆոտո, տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
09:43 / 11.10.2022ՍՊՈՐՏ
null

Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի մամուլի ծառայությունը Տուլայի «Արսենալի» և Վլադիկավկազի «Ալանիայի» միջև խաղից հետո անդրադարձել է հայ կիսապաշտպան Արթուր Գալոյանին։

Լուսանկարում «Ալանիայի» 23-ամյա ֆուտբոլիստը ներկայացված է «Արթուր արքա» ֆիլմի գլխավոր հերոսի կերպարով:

Հիշեցնենք, որ այդ խաղում Արթուր Գալոյանը դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով «Ալանիային» հաղթել 2-0 հաշվով։

Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանն «Ալանիայի» կազմում անցկացրել է 13 հանդիպում, խփել 6 գոլ ու կատարել 8 ասիստ:

13 տուրից հետո Վլադիկավկազի թիմը 28 միավորով առաջատարն է: Երկրորդ տեղում գտնվող «Բալթիկան» ունի 26 միավոր: 

Հիշեցնենք, որ Արթուր Գալոյանը ճանաչվել էր Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի՝ սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 1,2 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ