Բեռլինում այսօր մեկնարկեց շախմատի Գրան Պրիի խաղարկության 2-րդ շրջանը: 4-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով 38-րդ քայլին հաշտություն կնքեց Գուջրաթի Վիդիթի հետ, որին մեկնարկային տուրում հաղթել էր:
4 տուրից հետո Լևոն Արոնյանը 3 միավորով շարունակում է գլխավորել C խմբի մրցաշարային աղյուսակը: 2-ական միավորով նրան հետապնդում են Գուջրաթի Վիդիթն ու Դանիիլ Դուբովը:
Վերջինս հաղթեց Վինսենտ Կայմերին, որը մեկ միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Վաղը մրցաշարում հանգստյան օր է: Փետրվարի 9-ին կայանալիք 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի Վինսենտ Կայմերի հետ: