Logo

Սինկֆիլդի գավաթ. Արոնյանը 2-րդ պարտությունը կրեց

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
10:44 / 11.09.2022• Շախմատ
null

Սենթ Լուիսում ավարտին է մոտենում շախմատի Սինկֆիլդի գավաթի խաղարկությունը: 

Նախավերջին՝ 8-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով 52-րդ քայլին պարտվեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչնուն: Դա մրցաշարում Արոնյանի 2-րդ պարտությունն էր: Լևոնը վաստակած 3 միավորով Հանս Նիմանի հետ բաժանում է 6-7-րդ տեղերը:

Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը հաշտություն էր կնքել ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Հանս Նիմանի, Լերնիեր Դոմինգեսի, Ուեսլի Սոյի, Ֆաբիանո Կարուանայի, աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, հաղթել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին ու պարտվել էր Ֆրանսիան ներկայացնող Ալիռեզա Ֆիրուջային: 

Սեպտեմբերի 11-ին կայանալիք վերջին՝ 9-րդ տուրում Արոնյանը սևերով կմրցի ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: Վերջինս հաշտություն կնքեց Լերնիեր Դոմինգեսի հետ: 

Առաջին պարտությունը կրեց  Ուեսլի Սոն, որը խաղում էր Ալիռեզա Ֆիրուջայի հետ: Սոն 4 միավորով զիջեց առաջատարի դիրքը՝ նահանջելով 4-րդ հորիզոնական: Իսկ աղյուսակը 4,5-ական միավորով գլխավորեցին Ալիռեզա Ֆիրուջան, Յան Նեպոմնյաշչնին և Ֆաբիանո Կարուանան: Վերջինս հաղթեց Հանս Նիմանին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ