Logo

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի 4-րդ փուլին

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
15:08 / 26.08.2022Շախմատ
Լևոն Արոնյան-Grand Chess Tour-2022

Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում օգոստոսի 26-ին մեկնարկում է շախմատի Grand Chess Tour-ի 4-րդ փուլը՝ արագ և կայծակնային շախմատի մրցաշարը, որի 10 մասնակիցների թվում է նաև Լևոն Արոնյանը:

Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը կխաղա ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրայի, Ֆաբիանո Կարուանայի, Ջեֆերի Սյոնգի, Լենիեր Դոմինգեսի, Սեմ Շենկլենդի, Ֆրանսիայի ներկայացուցիչներ Մաքսիմ Վաշիե-Լագրավի, Ալիռեզա Ֆիրուջայի, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչնու և ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ:

Մրցաշարի մասնակիցները նախ կմրցեն արագ շախմատում՝ յուրաքանչյուր օր անցկացնելով 3 պարտիա: Իսկ օգոստոսի 29-30-ը երկու շրջանով կանցկացվի կայծակնային շախմատի (բլից) մրցաշարը:

Արագ շախմատի մրցաշարում հաղթանակի համար տրվելու է 2 միավոր, ոչ-ոքին գնահատվելու է 1 միավորով: Կայծակնային շախմատի մրցաշարում հաղթողը կստանա մեկ միավոր, ոչ-ոքիի դեպքում մրցակիցները կեսական միավոր կվաստակեն:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 175 հազար դոլար է, որից 40 հազարը կստանա հաղթողը:
Grand Chess Tour-ի նախորդ 3 փուլերի ընդհանուր արդյունքներով առաջատարն Ուեսլի Սոն է, որի հաշվին 22,5 միավոր է գրանցված: Լևոն Արոնյանը 19 միավորով 2-րդ տեղում է: Ընդ որում՝ հայ գրոսմայստերը մասնակցել է կայացած 3 փուլերից 2-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա