Logo

Արոնյանն ու Սևյանը կշարունակեն պայքարը քառորդ եզրափակիչում

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
23:57 / 13.07.2022• Շախմատ
null

Ավարտվեց արագ շախմատի Champions Chess Tour առցանց մրցաշարի առաջին փուլը, որի արդյունքներով որոշվեցին պայքարը շարունակող 8 ուժեղագույն շախմատիստները: Նրանց թվում են Սամուել Սևյանն ու Լևոն Արոնյանը:

Սամուել Սևյանը գերազանց հանդես եկավ առաջին փուլում: 13-րդ տուրում պատանի շախմատիստը հաշտություն կնքեց Լերնիեր Դոմինգեսի հետ, ապա առաջին պարտությունը կրեց Յան-Քշիշտոֆ Դուդայի հետ մրցախաղում: Ավարտական տուրում Սևյանը պարտության մատնեց Շահրիյար Մամեդյարովին ու 32 միավորով դարձավ մրցաշարի առաջին փուլի հաղթող:

Լևոն Արոնյանը հաշտություն կնքեց Վեյ Յիի և Յան-Քշիշտոֆ Դուդայի հետ ու հաղթեց Լերնիեր Դոմինգեսին: Լևոնը 22 միավորով զբաղեցրեց 7-րդ տեղը:

Քառորդ եզրափակչում Սևյանը կմրցի Վեյ Յիի հետ, Արոնյանի մրցակիցը կլինի Արջուն Էրիգայսին: Մյուս երկու զույգերը կազմել են Յան-Քշիշտոֆ Դուդան և Անիշ Գիրին, Ռիչարդ Ռապորտն ու Ջեֆրի Սյուն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ