Ավարտվեց Բեռլինում ընթացող շախմատի Գրան Պրիի խաղարկության առաջին շրջանը: 3-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով 42-րդ քայլին հաղթեց Վինսենտ Կայմերին և 2,5 միավորով շարունակում է գլխավորել C խմբի մրցաշարային աղյուսակը:
Գուջրաթի Վիդիթն էլ պարտության մատնեց Դանիիլ Դուբովին՝ տոնելով մրցաշարում առաջին հաղթանակը:
Վիդիթն ունի 1,5 միավոր, Դուբովի և Կայմերի հաշվին գրանցված է մեկական միավոր:
Վաղը կմեկնարկի մրցաշարի 2-րդ շրջանը: 4-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով կմրցի Գուջրաթի Վիդիթի հետ, որին մեկնարկային տուրում հաղթել էր: