Logo

Լևոն Արոնյանի համեստ արդյունքն ԱՄՆ-ի առաջնությունում

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:12 / 20.10.2022Շախմատ
Արոնյան-ԱՄՆ առաջնություն

Սենթ Լուիսում ավարտված շախմատի տղամարդկանց ԱՄՆ-ի առաջնության 14 մասնակիցների թվում էին Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը: Հայաստանի հավաքականի նախկին առաջատարն առաջին անգամ մասնակցեց այդ մրցաշարին ու 6 միավորով զբաղեցրեց 10-րդ տեղը:

13 տուրերում Արոնյանը տարավ ընդամենը մեկ հաղթանակ, 10 պարտիա ավարտեց ոչ-ոքի, կրեց 2 պարտություն:

Սամուել Սևյանը 7 միավորով զբաղեցրեց 9-րդ տեղը: Նա տարավ 2 հաղթանակ, գրանցեց 10 ոչ-ոքի ու կրեց մեկ պարտություն:

ԱՄՆ-ի չեմպիոն հռչակվեց Ֆաբիանո Կարուանան, որը վաստակեց 8,5 միավոր՝ մնալով անպարտելի: Կարուանայի հետ Արոնյանն ու Սևյանը ոչ-ոքի խաղացին: 8 միավորով 2-րդ տեղը գրավեց Ռեյ Ռոբսոնը, 7,5 միավորով լավագույն եռյակը եզրափակեց Լերնիեր Դոմինգեսը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ