Logo

Արնե Սլոտը՝ վնասվածք ունեցող ֆուտբոլիստների ապաքինման մասին

15:26 / 01.11.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիվերպուի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը նշել է վնասվածք ունեցող ֆուտբոլիստների շարք վերադառնալու ժամկետները:

«Միշտ էլ բարդ է կոնկրետ ժամկետներ նշելը, որովհետև վերջին փուլը կարող է երկարել: Ալիսոնը, Ժոտան և Կյեզան շարք չեն վերադառնա մինչև միջազգային դադարը, բայց հույս ունենք, որ դադարի ընթացքում կմիանան մեզ»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ մինչև միջազգային դադարը «Լիվերպուլը» մրցելու է «Բրայթոնի», «Բայերի» և «Ասթոն Վիլայի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ