Logo

Առնե Սլոթը որակազրկվել է 2 խաղով

15:27 / 26.02.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը 2 խաղով որակազրկվել է մրցավար Մայքլ Օլիվերին վիրավորելու համար, հայտնում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան:

«Էվերթոնի» հետ դերբիից (2:2) հետո նիդերլանդցին վիճաբանել էր մրցավարի հետ և կարմիր քարտ ստացել նրան վիրավորելու համար:

Առնե Սլոթն ընդունել է իր մեղքը: Նա տուգանվել է նաև 70 հազար ֆունտով:

2 խաղով որակարզկվել և 7000 ֆունտով տուգնավել է նաև նիդերլանդցու օգնական Սիպկե Հյուլսհոֆը:

«Կարմիրներն» առանց գլխավոր մարզչի կանցկացնեն «Նյուքասլի» ու «Սաութհեմփթոնի» դեմ առաջիկա երկու խաղերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա