Logo

Առնե Սլոթը՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջիկա հանդիպման մասին

16:22 / 20.02.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջիկա հանդիպման մասին:

«Մենք կրկին մրցելու ենք այնպիսի ուժեղ թիմի հետ, ինչպիսին «Ասթոն Վիլան» էր: «Արսենալը» 13 խաղ ունի, մենք՝ 12, մենք չենք կարող չափանիշ ընդունել մյուս թիմերին, որովհետև գիտենք, որ «Էթիհադում» միշտ էլ բարդ է լինելու:

«Մանչեսթեր Սիթիի» ոճը նույնն է: Ինձ դա դուր է գալիս: Եթե նրանք այլ համազգեստ հագնեն, ոչինչ չի փոխվի, որովհետև անմիջապես կհասկանաս, որ դա Պեպի թիմն է»,- նիդերլանդցի մասնագետի խոսքը մեջբերում է Liverpool Echo-ն:

Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը 61 միավորով գլխավորում է «Լիվերպուլը»: «Մանչեսթեր Սիթին» 25 խաղից հետո վաստակել է 44 միավոր և չորրորդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ