«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոթը խոսել է անգլիական թիմի պաշտպաններ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի, Վիրջիլ վան Դեյկի և հարձակվող Մոհամեդ Սալահի ապագայի մասին: Երեք ֆուտբոլիստների գործող պայմանագրի ժամկետը կսպառվի մրցաշրջանի ավարտին:
«Եթե ինչ-որ բան փոխվեր, հաստատ դրա մասին հայտարարելու ժամանակը չէր լինի։ Ընդհանրապես, պայմանագրային իրավիճակներ չեմ քննարկում։ Անակնկալ կլիներ, եթե ես հայտարարեի նրանցից մեկի հետ նոր պայմանաագիր ստորաագրելու մասին։ Շարունակեք հարցնել, դա ձեր գործն է, բայց հավանականությունը մեծ է, որ պատասխան չեք ստանա:
Ակնհայտ է, որ հունվարի 1-ից ֆուտբոլիստները պաշտոնապես կկարողանան բանակցել այլ ակումբների հետ, գուցե ձեր՝ մամուլի համար ամեն ինչ փոխվի, բայց նրանք անընդհատ բանակցում են իրենց ներկայիս ակումբի հետ։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո: Քանի դեռ նրանք խաղում են այնպես, ինչպես հիմա է, գլխավոր մարզիչը երջանիկ է»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է Daily Mail-ը: