Logo

Արնե Սլոթը կրկնեց Կառլո Անչելոտիի ռեկորդը

12:54 / 10.11.2024Ֆուտբոլ
null

«Լիվերպուլը» հոլանդացի Արնե Սլոթի գլխավորությամբ Պրեմիեր լիգայի 11 խաղերից 9-ում հաղթել է:

Opta-ի տվյալներով` Սլոթը կրկնեց Մադրիդի «Ռեալի» ներկայիս մարզիչ Կառլո Անչելոտիի ռեկորդը: Իտալացին 2009 թվականին Լոնդոնի «Չելսիի» ղեկին Պրեմիեր լիգայում մեկնարկել էր նույն արդյունքով` 11 խաղ, 9 հաղթանակ:

Ընդհանուր առմամբ` բոլոր մրցաշարերում «Լիվերպուլը» Սլոթի գլխավորությամբ անցկացրել է 17 հանդիպում, տարել 15 հաղթանակ, ունի մեկական ոչ-ոքի և պարտություն:

Սլոթի գլխավորած թիմը 28 միավորով ամրապնդվել է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում` 5 միավորով առաջ պոկվելով գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից»: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ