Logo

Արնե Սլոթ․ ««Լիվերպուլի» նպատակը մեկն է»

12:40 / 01.08.2024Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» նորանշանակ գլխավոր մարզիչ Արնե Սլոթն անդրադարձել է ԱՄՆ-ում կայացած ընկերական խաղում «Արսենալի» նկատմամբ 2-1 հաշվով հաղթանակին։

«Չնայած նրան, որ մենք ընկերական հանդիպում անցկացրինք, բայց նպատակը միշտ մեկն է՝ միայն հաղթանակ: Սովորաբար ամեն ինչ անում ես հաղթանակի հասնելու համար և լավ է, որ մեզ հաջողվեց դա անել։ Հանդիպման երկրորդ կեսում մենք բախվեցինք որոշ դժվարությունների և «Արսենալին» հաջողվեց ճնշում գործադրել, բայց մենք լավ էինք պաշտպանվում։ Չեմ կարծում, որ մրցակիցն իսկապես վտանգավոր պահեր ստեղծեց երկրորդ խաղակեսում»,- Սլոտի խոսքը մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ մերսիսայդյան ակումբի կազմում առաջին խաղակեսում աչքի էին ընկել եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահն և պորտուգալացի կիսապաշտպան Ֆաբիո Կարվալյոյն։ Երկու ասիստներն էլ կատարել էր 21-ամյա անգլիացի կիսապաշտպան Հարվի Էլիոթը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ