Logo

Առնե Սլոթը կգլխավորի «Լիվերպուլը»

10:28 / 27.04.2024Ֆուտբոլ
null

2024/25 մրցաշրջանից անգլիական «Լիվերպուլի» նոր գլխավոր մարզիչը կլինի Առնե Սլոթը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

45-ամյա մասնագետն այժմ մարզում է Նիդերլանդների Էրեդիվիզիայում հանդես եկող «Ֆեյենորդը». «Լիվերպուլը» նրա գործող պայմանագրի խզման հարցում համաձայնության է հասել ռոտերդամյան ակումբի հետ։ Մերսիսայդյան ակումբը «Ֆեյենորդին» վճարելու է 13-15 միլիոն եվրո փոխհատուցում։ Հոլանդացի մասնագետը մինչև 2026 թ. հունիսի 30-ը համաձայնագիր ուներ «Ֆեյենորդի» հետ։ Գործարքի վերջին մանրամասներն ակումբները քննարկելու են հանգստյան օրերին։

Սլոթը «Լիվերպուլում» փոխարինելու է Յուրգեն Կլոպին։ Գերմանացի մասնագետը 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից, որը զբաղեցնում է 2015 թ. հոկտեմբերից։

Սլոթը «Ֆեյենորդը» մարզում է 2021 թ. հուլիսից։ Ակումբը նրա գլխավորությամբ մեկական անգամ դարձել է Նիդերլանդների չեմպիոն և երկրի Սուպերգավաթակիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա